.jpg)
Երևանում ծառ է ընկել. Այն փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը
Նախօրեին ժամը 23.46-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Լիսինյան-Միչուրին փողոցների խաչմերուկում ծառ է շրջվել և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 00.00-ին փրկարարները մասնատել են ծառը, իսկ Էրեբունու վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները տեղափոխել են այն անվտանգ տարածք: