Օզբիլիս. «Մոնակոն» հետաքրքրված է իմ ծառայություններով»
13/07/2013 18:02

Օզբիլիս. «Մոնակոն» հետաքրքրված է իմ ծառայություններով»

Կրասնոդարի «Կուբանի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հաստատել է, որ ֆրանսիական «Մոնակոն» հետաքրքրված է իր ծառայություններով, ինչպես նաև ավելացրել է, որ հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը չի ներկայացնում իր հետաքրքրությունները:

«Այո, ճիշտ է, որ «Մոնակոն» հետաքրքրված է իմ ծառայություններով: Ես հայտնվել եմ նաև մի քանի մոսկովյան, մեկ ուկրաինական և մեկ թուրքական ակումբների տեսադաշտում,- Օզբիլիսի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:- Բայց ներկա պահին ես «Կուբանի» ֆուտբոլիստն եմ, իսկ թե իչ կլինի վաղը, չեմ կարող ասել: Մնացած ամեն ինչ մասին պետք է հարցնել ակումբի ղեկավարությունից և իմ գործակալից: Ես «Այաքսից» միանգամից տեղափոխվել եմ «Կուբան» և փաստաթուղթ չեմ ստորագրել երրորդ անձանց հետ: Սելյուկն իմ գործակալը չէ և երբեք չի եղել»:

Օզբիլիս. «Մոնակոն» հետաքրքրված է իմ ծառայություններով»