.jpg)
13/07/2013 16:20
Այրվել է «ՀայՌուսգազարդին» պատկանող տրանսֆորմատորը
Այսօր՝ ժամը 11.52-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում այրվում է տրանսֆորմատոր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող ենթակայանում ամբողջությամբ այրվել է մեկ տրանսֆորմատոր:
ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկանում ենք, որ հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: