Հայ գրոսմայստերները` Համաշխարհային ունիվերսիադայում
13/07/2013 18:57

Հայ գրոսմայստերները` Համաշխարհային ունիվերսիադայում

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Համաշխարհային ունիվերսիադայում վեց տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարներներից` չինացի գրոսմայստերներ Լի Չաոյից և Մա Քունից: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: