Կախված վիճակում գտնված զինվորի ծնողները վստահում են ՊՆ-ին. Հայտարարություն
13/07/2013 19:49

Կախված վիճակում գտնված զինվորի ծնողները վստահում են ՊՆ-ին. Հայտարարություն

ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Մենք Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներս՝ Աբրիկ Միսակի Լալազարյանը և Անահիտ Բագրատի Հայրապետյանը հայտարարում ենք, որ մենք ոչ մի լրատվամիջոցների հարցերի պատասխանել չենք ուզում, կոչ ենք անում ձեռնպահ մնալ մեր որդու մահվան հանգամանքների հետ կապված լուրերի շահարկումներից և գնահատականներից: Մենք վստահում ենք ՀՀ ՊՆ-ը և քնչական ծառայությանը, համագործակցում ենք իրենց հետ և շնորհակալություն ենք հայտնում ՊՆ Սեյրան Օհանյանից ու քնչական ծառայությունից»:

Հիշեցնենք, որ 05.07.2013թ., ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Կախված վիճակում գտնված զինվորի ծնողները վստահում են ՊՆ-ին. Հայտարարություն