.jpg)
Նիժնի Տագիլում դատապարտվել է «օրենքով գող» Կարաօղլի Մամեդովը`Կարոն
Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում դատապարտվել է 54-ամյա «օրենքով գող» Կարաօղլի Մամեդովը, ով քրեական աշխարհում հայտնի է Կարո մականունով:
Կարոն մեղադրվել է խոշոր չափերի դրամաշորթության համար և դատապարտվել 8 տարվա ազատազրկման`պատիժը ընդհանուր ռեժիմի բանտում կրելու պայմանով:
Նշենք, որ ծնունդով Թբիլիսիից Մամեդովը, ով բազմաթիվ անգամ դատապարտվել է ծանր հանցագործությունների համար «օրենքով գող» է կարգվել Վրաստանում 1986 թ.-ին:
Կարոն 1992թ.-ին դուրս գալով Նիժնի Տագիլի թիվ 12 կալանավայրից, բնակություն է հաստատել Ուրալում: Ազգությամբ եզդի Մամեդովը նախկինում անդամակցել է Դեդ Հասանի կլանին, սակայն որոշ ժամանակ անց սկսկել է հանդես գալ ավելի ինքնուրույն դիրքերից և ուժեղացնել իր ազդեցությունը Միջին Ուրալում և Արևմտյան Սիբիրում:
Կարոն ինքնուրույն մի քանի հոգու «օրենքով գող» է կարգել և Կարոյի հարաբերությունները աստիճանաբար սկսել են լարվել Դեդ Հասանի հետ:
Մամեդովը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել, քանի որ մասնակցելով աճուրդի՝ չի կարողացել այն շահել` պարտվելով տեղի գործարարներից մեկին:
Կարոն գործարարից պահանջել է վերջինիս ձեռնարկության բաժնեմասերի 9%-ը և մի քանի անգամ ծեծի է ենթարկել գործարարին հենց նրա գրասենյակում:
Գործարարը չդիմանալով ճնշմանը բողոք է ներկայացնում Կարոյի դեմ ոստիկանություն և ոստիկանությունը ընթացք է տալիս գործին` հասցնելով գողին դատարան: