.jpg)
Շրթներկում մեծ քանակությամբ արճիճ կա
Միջազգային ճանաչում ունեցող լաբորատորիաները վաղուց ահազանգում են կոսմետիկ միջոցներում տարբեր վնասակար նյութերի առկայության մասին: Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն օր կանայք դեմքին քսում են միջինը 515 քիմիկատներ, որոնք հիգիենիկ, էսթետիկ կոսմետիկայի, օծանելիքի և խնամքի այլ պարագաների բաղադրության մեջ են մտնում:
Ինչպես պնդում են գիտնականները, յուրաքանչյուր կին օրվա ընթացքում օգտագործում է միջինը դեմքի 13 խնամքի միջոց, որոնց մեծամասնությունը պարունակում է ավելի քան 20 բաղադրիչ: Օծանելիքները պարունակում են միջինը 250 քիմիական նյութ, իսկ որոշ դեպքերում դրանց թիվը հասնում է 400-ի:
Հետազոտության արդյուքնում պարզվել է, որ մաշկի լոսյոններում կա 32, թարթիչաներկում` 29, ձեռքի մաշկի խոնավացնող քսուքի մեջ 11 քիմիական նյութ:
The Washington Post-ը փաստում է, որ աշխարհում հայտնի շրթներկի ավելի քան 400 արտադրողներ արտադրության մեջ օգտագործում եմ միջինը 33 բաղադրիչ և արճիճ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու ողջ օրգանիզմի վրա և վնասել գրեթե բոլոր օրգանները։
Առհասարակ չպետք է մոռանալ, որ ցանկացած խնամքի միջոց պարունակում է բազմաթիվ քիմական բաղադրիչներ, որոնց տևական օգտագործումը հանգեցնում է անցանկալի արդյունքների: