Մոսկվայում ՀՀ քաղաքացու բեռնատարը հարվածել է ավտոբուսի. 18 զոհ կա
13/07/2013 20:02

Մոսկվայում ՀՀ քաղաքացու բեռնատարը հարվածել է ավտոբուսի. 18 զոհ կա

Այսօր կեսօրից հետո Մոսկվայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Բեռնատար մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին, որի մեջ վթարի պահին եղել է 41 մարդ: Ըստ rian.ru-ի՝ վթարի հետևանքով տեղում մահացել է 16 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, ևս երկու մարդ մահացել է հիվանդանոցում:  Երկուշաբթի Մոսկվայում սգո օր է:

Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 61 մարդ:

Ըստ աղբյուրի՝ բեռնատարի վարորդը 46-ամյա ՀՀ քաղաքացի է, ով այս տարվա ընթացքում վեց անգամ ենթարկվել է վարչական տուգանքների՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:

Նշվում է, որ վարորդը ողջ է, տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ:

 

Մոսկվայում ՀՀ քաղաքացու բեռնատարը հարվածել է ավտոբուսի. 18 զոհ կա