.jpg)
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Վիեննայում երեկ` հուլիսի 12-ին երեկոյան, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։