Ռիբերի. «Ամեն ինչ արել եմ` «Ոսկե գնդակը» ստանալու համար»
13/07/2013 16:03

Ռիբերի. «Ամեն ինչ արել եմ` «Ոսկե գնդակը» ստանալու համար»

Մյունխենյան «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի զարմանա, եթե իրեն ճանաչեն աշխարհի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է championat.com-ը: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է, որ արժանի է «Ոսկե գնդակին»:

«Ինձ թվում է` ամեն ինչ արել եմ` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար: Գերազանց մրցաշրջան եմ անցկացրել «Բավարիայի» կազմում: Ես այդ մրցանակը կամ հիմա կստանամ, կամ երբեք: Ավելի լավ այլևս չեմ կարող խաղալ: Ճիշտ է` դեռ կարող եմ կատարելագործել իմ խաղը»,- ասել է Ռիբերին:

Ռիբերի. «Ամեն ինչ արել եմ` «Ոսկե գնդակը» ստանալու համար»