Քունը աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող լավագույն միջոցն է
13/07/2013 16:28

Քունը աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող լավագույն միջոցն է

The New York Times-ում վերջերս հայտնվեց մի հոդված, որտեղ բերված էին բազմաթիվ փորձերի ապացույցներ` կատարված բժիշկ-գիտնականների կողմից, որոնց արդյունքում պարզվել էր, որ քունը ֆիզիկական և մտավոր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող լավագույն միջոցն է:

Շատերը քնի պակասը առավոտյան փորձում են մեղմել մեկ գավաթ սուրճով, բայց, որքան էլ սուրճը թարմացնող ազդեցություն ունենա, այն չի ապահովի քնի միջոցով ձեռք բերած եռանդի տոկոսների նույնիսկ կեսին:

Ինչպես ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո մարդու օրգանիզմին հանգիստ է անհրաժեշտ, որպեսզի նոր մկան կարողանա ձևավորել, այնպես էլ ուղեղին է ժամանակ անհրաժեշտ մտավոր աշխատանքից հետո ստացած ինֆորմացիան մարսելու և նոր ինֆորմացիայի հոսքին պատրաստվելու համար:

Սա դեռ ամենը չէ:

Շարունակական բնույթ ունեցող անբավարար քունը, սկսելով թեթև հիվանդություններից (անընդհատ ցրտի զգացողություն, օդակաթիլային վարակիչ հիվանդությունների նկատմամբ զգայունություն), դառնում է մի շարք լուրջ հիվանդությունների պատճառ՝ ճարպակալում, շաքարախտ, քաղցկեղ, հոգեկան հիվանդություններ:

Առողջությունը պահպանելու համար հետևեք քնի սիստեմատիկ և կայուն լինելուն և քնեք առնվազն 8 ժամ: 

Քունը աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող լավագույն միջոցն է