.jpg)
Բաժանմունքի պետի պատճառով 11-ամյա երեխային արգելել են մուտք գործել Ուկրաինա
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ ոստիկանության Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետի անուշադրության պատճառով 11-ամյա Սոֆա Ասատրյանին արգելել են մուտք գործել Ուկրաինա, և նա միայնակ է մնացել մաքսատանը: Ըստ նույն տեղեկատվության՝ Ուկրաինա մուտք գործելու արգելքի պատճառ է հանդիսացել երեխայի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի բացակայությունը (անձնագրային ծառայության պետը միայն ստորագրել է նշված մասում): Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական բաժնից:
Հրապարակման առթիվ նշանակվել է ծառայողական քննություն` գործով հանգամանքերը պարզելու համար:
Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ պարզաբանում: