Մահացու արև. Ինչպես պաշտպանվել մելանոմայից
13/07/2013 16:53

Մահացու արև. Ինչպես պաշտպանվել մելանոմայից

Ամռանը մաշկը հաճախ գտնվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղղակի ազդեցության տակ: Մաշկի չպաշտպանված հատվածներում այդ ճառագայթների ազդեցության տակ կարող են առաջանալ պիգմենտային նորագոյացություններ` մելանոմաներ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Պոլյակովի խոսքով` մելանոմայի առաջացման վտանգը մեծ է բաց մաշկ, երկանգույն աչքեր ու բաց գույնի մազեր ունեցող մարդկանց մոտ, ում խալերը երբեմն կարող են վերափոխվել մելանոմայի: Վտանգավոր են նաև մանկության տարիներին ստացած արևային այրվածքները:

Միայն Ռուսաստանում այս հիվանդությունից տարեկան մահանում է մի քանի հազար մարդ: Պաշտպանվելու համար պետք է կրել գլխարկ, հովանոց և խնամքով քսել արևապաշտպան քսուկ:

Որոշ մարդիկ մելանոմա ձեռք բերելուց հետո այն որոշում են հեռացնել կոսմետիկ սրահներում, ինչը կարող է մահացու հետևանք ունենալ: