.jpg)
13/07/2013 16:11
Սյունիքում «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը
Հուլիսի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը:
Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: