Կադրային փոփոխություններ Վերահսկիչ պալատում
13/07/2013 15:30

Կադրային փոփոխություններ Վերահսկիչ պալատում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարության Յավրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում են ՎՊ մամուլի ծառայությունից և հավելում, որ ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թ. մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436 -Ն որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2013 թ. հուլիսի 13-ի գրությունը` ՀՀ ՎՊ նախագահը հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար նշանակել պալատի 4-րդ վարչությանպետ Արտավազդ Ներսիսյանին` ազատելով վարչության պետի պաշտոնից:

ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը:

Կադրային փոփոխություններ Վերահսկիչ պալատում