Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
13/07/2013 10:08

Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հուլիսի 13-ին և 14-ին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հավանական են առատ անձրևներ, քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: 

Արարատյան դաշտում և հարավային կեսում, նաև Տաթևում, միայն տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, առատ կամ տևական անձրևներ չեն սպասվում: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am կայքից:

Օդի ջերմաստիճանն արդեն նվազել է, առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի:
Հուլիսի 15-ին շրջանների մեծ մասում տեղումները հետզհետե կդադարեն, թույլ անձրևի հավանականություն կա հյուսիսային կեսում, այն էլ` տեղ-տեղ: Հարավային շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:

Երևանում այսօր և վաղը  կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2-րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ուշադրություն, երեկոյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի 13-15մ/վրկ:

Ցերեկը սպասվում է +31+33, երեկոյան +25+27 աստիճան տաքություն:

Հուլիսի 15-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, հնարավոր է քամի 10-12մ/վրկ: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, սովորականից շատ ջուր խմել:
 

Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ