Ահազանգողի մոտ տպավորություն է ստեղծվել, թե մեքենան կողաշրջվել է
15/07/2013 17:49

Ահազանգողի մոտ տպավորություն է ստեղծվել, թե մեքենան կողաշրջվել է

Հուլիսի 15-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում  ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մայթին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի  վերամբարձ ավտոմեքենայի աշխատանքը ահազանգողի մոտ թողել է կողաշրջման տպավորություն: 

Ահազանգողի մոտ տպավորություն է ստեղծվել, թե մեքենան կողաշրջվել է