Բրիտանիայի խորհրդարանի զուգարաններում թմրանյութ է հայտնաբերել
15/07/2013 18:50

Բրիտանիայի խորհրդարանի զուգարաններում թմրանյութ է հայտնաբերել

Բրիտանական լրատվամիջոցներից մեկի աշխատակիցները հետաքննություն են անցկացրել, որի ընթացքում կոկաինի հետքեր են հայտնաբերվել Վեստմինստերյան պալատում, որտեղ ընթանում են խորհրդարանի նիստերը:
Հայտնաբերված նյութը հանձնվել է փորձաքննության, արդյունքում հաստատվել է, որ փոշին թմրանյութ է:

Dailymail-ը հաղորդում է, որ կոկաինի մնացորդներ են հայտնաբերվել պալատի 9 զուգարաններում:

Ծանր թմրանյութի մնացորդ է հայտնաբերվել նաև վարչապետի գրասենյակից քիչ հեռու: Նշված տարածքը փակ է և կրկնակի անվտանգություն է իրականացվում: Նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչների կամ այլ անձանց մուտքն այդ տարածք գրեթե բացառվում է:

Հետաքննող լրագրողները նշում են, որ Վեստմինստերյան պալատի աշխատակիցները պարբերաբար մաքրում են տարածքը, ինչը թույլ է տալիս մտածել, որ վերջին անգան թմրայութ օգտագործվել է վերջերս:

Բրիտանիայում կոկաինի օգտագործման համար մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսված:

Դեռևս հայտնի չէ, թե թմրանյութը ինչ ճանապարհով է հասել խորհրդարանի շենք: Վեստմինստերյան պալատում անվտանգություն իրականացնում են 500 աշխատակիցներ, լրագրողները նշում են, որ ժամանակակից տեխնիկան հնարավորություն է տալիս հայտնաբերել նման դեպքերը:

«Աշխատակիցները զբաղված են անվտանգության ապահովմամբ, ոչ թե փոքրիկ օբյեկտներում թմրանյութերի փնտրտուքով»,-հայտարարել է խորհրդարանի մամուլի քարտուղարը:

Նշենք, որ անվտանգության աշխատակիցները նախկինում պառլամենտի շենք թմրանյութ մտցնելու երկու դեպք են կանխել:

Բրիտանիայի խորհրդարանի զուգարաններում թմրանյութ է հայտնաբերել