.jpg)
80-ամյա կինն անօգնական է եղել բնակարանում
Հուլիսի 15-ին, ժամը 10.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ.Փափազյան փողոցի թիվ 16 բ շենքի 24-րդ բնակարանի բնակիչը ընկել է հատակին և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11.34-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին ընկած հայտնաբերել 1932 թ. ծնված Սիրանույշ Կարապետյանին:
Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: