.jpg)
Մինասյան. Եվրոպական գործընթացը լիարժեք չի լինի,եթե փակ սահմանները պահպանվեն
Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ՝ կլուծվեն տնտեսական մի շարք խնդիրներ, սակայն մեզ համար ամենակարևորը փակ սահմաններն են։ Եվրոպական գործընթացը լիարժեք չի լինի, եթե պահպանվեն փակ սահմանները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Մեր ակնկալիքները եվրոպական կառույցներից այն է, որ նրանք ավելի գործուն քայլեր պետք է կատարեն այդ հարցի ուղղությամբ»,- ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանը եվրոպական մշակույթ կրող ազգ է, առաջնահերթությունները` եվրոպական:
Նա նկատեց, թե կա'մ Եվրասիական միություն, կա'մ Եվրամիություն չկա, կա և' Եվրասիական միություն, և' Եվրամիություն։
«Ասոցացման համաձայնագրի հետ կապված՝ որևէ կոնֆլիկտային իրավիճակ չի ստեղծվում։ Հայաստանն այսօր Մաքսային անդամության հարց չի դրել, որովհետև կան մի շարք խնդիրներ՝ կապված Լեռնայի Ղարաբաղի և փակ սահմանների հետ»,- ասաց նա և եզրափակեց խոսքը, թե Ռուսաստանի կամ Եվրամիության կողմից Հայաստանի վրա ճնշումներ չկան։