ՀՀԿ պատգամավոր. Օֆշորի հետ կապված` դատախազությունն արդար քննություն կանի
15/07/2013 13:45

ՀՀԿ պատգամավոր. Օֆշորի հետ կապված` դատախազությունն արդար քննություն կանի

Հայաստանի գլխավոր դատախազությունն անպայման կպարզի` հնարավո՞ր է արդյոք Կիպրոսում բիզնես գրանցել` առանց հիմնադրի ներկայության: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված աղմկահարույց օֆշորային սկանդալին, նման վստահություն հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` ավելացնելով, որ դատախազության հետաքննությունն արդար կլինի: 

Պատգամավորը խորհուրդ է տվել շուտափույթ հայտարարություններ և եզրակացություններ չանել. «Պետք է վերհիշել Հայաստան այցելած Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը, թե յուրաքանչյուր գործ պետք է դիտարկել առանձին և առավելագույնս փաստացի նյութերի հիման վրա»:

 

 

ՀՀԿ պատգամավոր. Օֆշորի հետ կապված` դատախազությունն արդար քննություն կանի