«Հարսնաքար» ռեստորանի մոտ օձ են գտել
15/07/2013 18:12

«Հարսնաքար» ռեստորանի մոտ օձ են գտել

Հուլիսի 15-ին, ժամը 13.29-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը նկատվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղին հարակից վագոն-տնակում:

Ժամը 14.01-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: 

«Հարսնաքար» ռեստորանի մոտ օձ են գտել