ՀՔԾ. Ոստիկանության բաժնի պետի տեղակալը խոշոր չափի գումար է հափշտակել
15/07/2013 10:25

ՀՔԾ. Ոստիկանության բաժնի պետի տեղակալը խոշոր չափի գումար է հափշտակել

2013թ. հուլիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափերի` 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ:

ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են:

Նրանք կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ ՀՀ ոստիկանության բաժին:  Նախաքննությունը շարունակվում է: 

ՀՔԾ. Ոստիկանության բաժնի պետի տեղակալը խոշոր չափի գումար է հափշտակել