Ջերարդը նոր պայմանագիր ստորագրեց «Լիվերպուլի» հետ
15/07/2013 19:05

Ջերարդը նոր պայմանագիր ստորագրեց «Լիվերպուլի» հետ

Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, ով 15 տարի շարունակ հանդես է գալիս «Լիվերպուլում», հարազատ թիմի հետ նոր պայմանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները:

1998 թ. այս ակումբում նորամուտը նշած Սթիվենը մինչ այժմ անցկացրել է 630 հանդիպում` դառնալով 159 գոլի հեղինակ և, ինչպես երևում է, մարզական կարիերան կավարտի հենց «Լիվերպուլում»:

«Բոլորն էլ գիտեն, թե ինչ է ինձ համար «Լիվերպուլը»: Այստեղ եմ հանդես գալիս բավական երկար ժամանակ, ուստի պայմանագրիս ժամկետի երկարաձգումն ինձ համար շատ կարևոր հանգամանք էր: Սա հիանալի նորություն է: Ուրախ եմ իմ և ընտանիքիս համար:
Հիմա ես հասկանում եմ, որ ակումբը մտածում է իմ մասին և ուզում է, որ ես չհեռանամ: Այժմ կարող եմ կենտրոնանալ և ցույց տալ իմ լավագույն խաղը»,- նշել է Ջերարդը:

Հավելենք, որ կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2015 թ.-ը:

Ջերարդը նոր պայմանագիր ստորագրեց «Լիվերպուլի» հետ