Կոժարա. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ավելի ակտիվ աշխատի
15/07/2013 13:30

Կոժարա. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ավելի ակտիվ աշխատի

Բանակցային գործընթացը պետք է աջակցություն ունենա ամենաբարձր մակարդակում: Ուկրաինան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց մենք կարծում ենք, որ խումբն ավելի ակտիվ պետք է աշխատի, որովհետև ոչ մի միջազգային հակամարտություն դեռ չի լուծվել կոնֆերանսներով ու նիստերով:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի  ժամանակ այս մասին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան: 

Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունները, ԵԱՀԿ գործող նախագահի գնահատմամբ,  պետք է հաճախ հանդիպեն, և իր երկիրը պատրաստ է այդ իմաստով հարթակ տրամադրել այդ հանդիպումների, կլոր սեղանների անցկացման համար:

«Ուկրաինան պատրաստ է հնարավորինս աջակցել հակամարտության՝ հումանիտար աղետի հետևանքերի վերացման համար: Ցանկացած հակամարտություն նման աղետների պատճառ է դառնում, իսկ մենք նման իրավիճակի ակնատես ենք եղել Մերձդնեստրում, այդ պատճառով այն ամենը, ինչ ուղղված է հետևանքների մեղմանը, անպայման պետք է ողջունվի բոլոր մակարդակներում»,- եզրափակեց խոսքը Լեոնիդ Կոժարան:

Կոժարա. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ավելի ակտիվ աշխատի