.jpg)
Տղամարդիկ ցանկանում են կանանց տեսնել առանց դիմահարդարման
ԱՄՆ Ուեյք Ֆորեսթի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մեծամասնությունը գերադասում է բնական կանացի գեղեցկությունը:
Անցկացված փորձի մասնակիցները խոստովանել են, որ հաճելի է կանանց տեսնել առանց դիմահարդարման կամ առավելագույնը գոնե թեթև ցերեկային դիմահարդարումով: Բանն այն է, որ ըստ հոգեբանների՝ կանանց և տղամարդկանց միջև գեղեցկության ընկալման հակասություն կա:
Հարցման տվյալների համաձայն՝ կանանց 90 տոկոսը երբեք դուրս չի գա տանից, եթե դիմահարդարված չէ: Կանանց 64 տոկոսը խոստովանել է, որ աշխատանքի չեն մեկնի առանց դիմահարդարման, իսկ 44 տոկոսը վստահեցրել է, որ առանց դիմահարդարման նույնիսկ լուսանկարներ չեն բեռնում ինտերնետ: