Պասկալ Մոնյե. Եկել է ԼՂ հակամարտության կողմերին հաշտեցնելու ժամանակը
15/07/2013 19:42

Պասկալ Մոնյե. Եկել է ԼՂ հակամարտության կողմերին հաշտեցնելու ժամանակը

Այս տարին կորսված չէ ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են այդ ցավագին և ձգձգվող հիմնախնդիրը լուծելու համար: Բոլոր երեք համանախագահող երկրներն էլ իրենց դերակատարումն ունեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Եկել է ԼՂ հակամարտության կողմերին հաշտեցնելու ժամանակը: Երեք երկրներն էլ մեկ թիմում են գործում: Համանախագահների միջև մրցակցություն չկա. նրանք գործում են միասին:

Ռուսաստանը՝ որպես այս տարածաշրջանում աշխարհագրական, տնտեսական և ռազմական տեսանկյուններից կարևոր դերակատարում ունեցող երկիր է, երկիր, որտեղ մեծ թվով հայեր ու ադրբեջանցիներ են բնակվում և աշխատում: ԱՄՆ-ի դերն էլ կարևոր է՝ որպես գերտերություն: Իսկ Ֆրանսիան «շատ մոտ է» այս տարածաշրջանին՝ ոչ միայն այն պատճառով, որ կես միլիոն հայեր են բնակվում մեր երկրում, այլև որ մենք լավ հարաբերություններ ունենք նաև Ադրբեջանի հետ և չենք ցանկանում, որ չլուծված հակամարտություններ լինեն: Մենք պատմությունից գիտենք, թե ժողովուրդները որքան են տառապում հակամարտության հետևանքով: Ուստի մենք կարող ենք լավ միջնորդ լինել»,- նշել է դեսպանը:
 

Պասկալ Մոնյե. Եկել է ԼՂ հակամարտության կողմերին հաշտեցնելու ժամանակը