.jpg)
Ռոնալդոն ուզում է վերադարձնել «Playboy»-ի նախկին հեղինակությունը
Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն Բրազիլիայում «Playboy» ամսագիրը թողարկելու հայտ է ներկայացրել:
Ինչպես հայտնում է «O Globo»-ն, գործարքի մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Նշվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում բրազիլական տարբերակի ամսական տպաքանակը 1 մլն օրինակից նվազել է մինչև 250,000 և Ռոնալդոն մտադիր է վերականգնել «Playboy»-ի նախկին հեղինակությունը: Բրազիլացին ցանկանում է նվաճել ամսագիրը թողարկելու իրավունքը, որը պատկանում է Հյու Խեֆներին:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն մեծ ֆուտբոլից հեռացել է 2011 թ. և այժմ զբաղվում է բիզնեսով, մասնավորապես` գովազդով և մարքեթինգով: 36-ամյա բրազիլացու եկամուտը խոշոր ընկերությունների հետ ունեցած պայմանագրերից կազմում է 15 մլն եվրո:
Բացի այդ, նա մի շարք մարզասրահների, մարզիկների համար նախատեսված հիվանդանոցների, գիշերային ակումբի և անշարժ գույքի գործակալության սեփականատեր է: Ավելորդ չէ նշել, որ Ռոնալդոն ունի նաև անձնական կղզի: