Համեմունքները քաղցկեղ են բուժում
15/07/2013 19:19

Համեմունքները քաղցկեղ են բուժում

Ռուսաստանի քաղցկեղաբանության ինստիտուտի բժիշկների հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ համեմունքներ, ինչպիսիք են՝ եղեսպակը, ուրցը, օշինդրը, խնկունին, բուրավետ սամիթը, չամանը, համեմը, թարխունը և անիսոնը, օրգանիզմի վրա կարող են ունենալ հակաքաղցկեղային ազդեցություն:

Դրանցից մի քանիսը, օրինակ` բուրավետ սամիթը և չամանը պարունակում են որոշ օգտակար նյութեր, որոնք կանխում են չարորակ ուռուցքների առաջացումը, ինչպես նաև իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ համեմը նպաստում է օնկոգեն նյութերի ոչնչացմանը:

Համեմ
Ամենաօգտակարը բանջարանոցային համեմն է` դեղին ծաղիկներով: Այն հանգստացնում է մարդուն, ունի նաև քնաբեր հատկություն: Օգնում է գլխացավերի, ինչպես նաև ականջացավի դեպքում: Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կաթը: Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեմ, փափկացնում է կարծր ուռուցքները: Սակայն այն վնասակար է աչքերի համար: Համեմին կարող է փոխարինել երիցուկը: Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը: Չափաբաժինը` 14,7 գրամ:

Սամիթ
Սամիթի պտուղը պարունակում է մոտ 4 տոկոս եթերային յուղ, 20 տոկոս ճարպայուղ, շաքար, թաղանթանյութ։ Տերևները` մոտ 1,5 տոկոս եթերային յուղ, կեմպֆերոլ և կվերցետին ֆլավոններ, ֆոլիաթթու, մոտ 130 մգ ասկորբինաթթու` 100 գրամ հումքի մեջ, վիտամիններ C, PP, B5, ենթավիտամին A, կալիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ։ Սամիթն ունի հետևյալ օգտակարությունը` միջոց է անքնության, լյարդի և լեղապարկի հիվանդությունների դեմ, ախորժակ է փակում, օգնում է սրտի անբավարվածությանը, լուծողական է, ավելացնում է կերակրող մայրերի կաթը, միզամուղ է և այլն:

Թարխուն
Ամենալավը թարմ թարխունն է: Այն օգտակար է ատամների համար, օգնում է բոլոր տեսակի չարորակ խոցերի դեպքում: Թարխունն ամրացնում է ստամոքսը, վերացնում բերանի տհաճ հոտը: Ժանտախտի համաճարակի ժամանակ թարխունի հյութ խմելը կպահպանի հիվանդությունից:

Սև պղպեղ
Լիցքաթափող հատկություն ունի, հանգստացնում է նյարդերը: Այն դադարեցնում է լորձի արտադրությունը: Օգնում է արցունքաբերության ժամանակ, օգտակար է ցրտից առաջացած հազի դեպքում: Բացում է ախորժակը, նպաստում մարսողությանը: Սեւ պղպեղը տաքացնում է ստամոքսն ու լյարդը, դուրս բերում տափակ ճիճուներին: Պղպեղը նաեւ հակաթույն է համարվում: Սակայն սեւ պղպեղը հյուծում է մարմինը: Սրան կարող է փոխարինել սպիտակ պղպեղը:

Միայն անհրաժեշտ է հիշել` թույլատրելի չափաբաժինները գերազանցելիս համեմունքների մեծ մասը դառնում է թույն:
Համեմեք ձեր կյանքն ու ուտեստները տարբեր համեմունքներով և առողջ եղեք: 

Համեմունքները քաղցկեղ են բուժում