.jpg)
Տիագո Սիլվան ժամկետից շուտ մեկնել է Փարիզ
ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվայի ապագայի շուրջ շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել: Այսօր ֆուտբոլիստի գործակալ Պաուլո Տոնյետոն հայտարարել էր, որ իր հաճախորդը մտադիր չէ հեռանալ փարիզյան թիմից: Թվում էր, վերջապես կդադարեն խոսակցություններն այն մասին, որ Սիլվան պատրաստվում է մարզական կարիերան շարունակել «Բարսելոնում» և որ Տիտո Վիլանովան շարունակում է հենց նրան տեսնել կատալոնյան թիմում:
Այնուամենայնիվ, քիչ առաջ կատալոնյան «Sport»- պարբերականը տեղեկացրել է, որ Տիագոն ընդհատել է արձակուրդն ու մեկնել Փարիզ` ակումբի ղեկավարության հետ կրկին անգամ զրուցելու և թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանին տեղեկացնելու իր ցանկության մասին, որն է` տեղափոխվել «Բարսելոն»:
Հետագա իրադարձությունների զարգացումն անկանխատեսելի է, առավել ևս որ ՊՍԺ-ից հեռացել են Կառլո Անչելոտտին և Լեոնարդոն, իսկ «Բարսայում» հանդես են գալիս Սիլվայի խաղընկերները` Դանի Ալվեշն ու Նեյմարը: