.jpg)
Հոգնածության գաղտնի պատճառները
Հոգնածությունը կարող է լինել լուրջ հիվանդությունների՝ անեմիայի, շաքարախտի, հիպոթերիոզ կամ հեպատիտ C-ի նշան:
Բայց որն է հոգնածության առկայության պատճառը, եթե այս հիվանդություններից ոչ մեկը չի հաստատվել: Ըստ բժիշկ-հետազոտողների` գաղտնի պատճառ կարող են հանդիսանալ.
1. Սխալ սննդակարգը
Սննդակարգը, որը կազմված է տրանս ճարպերից, հագեցած ճարպերից, վերամշակված և շաքարով հագեցած սննդից, բերում է էներգիայի անկման և հոգնածության: Հարկավոր է անցնել սպիտակուցներով հագեցած սննդի, հատկապես` ձկնեղենի, ընդեղենի, հատիկավորներով ու լոբազգիներով պատրաստված ճաշատեսակների, մրգի ու բանջարեղենի:
2. Սննդարար նյութերի պակասն օրգանիզմում
Որքան էլ մրգեր ու բանջարեղեն օգտագործենք, ժամանակի ընթացքում անհրաժեշտ է ընդունել մուլտիվիտամինների և հանքային նյութերի կոմպլեքս:
3. Օմեգա-3 ճարպաթթվի պակաս
Օմեգա-3ը հիմնականում շատ է ձկնեղենի մեջ, որը այնքան էլ հաճախ չենք օգտագործում:
Ըստ հետազոտողների` օրական 1,000մլ, կամ ձկան յուղ ընդունելու միջոցով, որն ավելի լավ է, կբերի օչգանքիզմը ակտիվ վիճակի, քանի որ դրա կառուցվածքի երկար շղթան լիովին համապատասխանում է մեր օրգանիզմի Օմեգա – 3-ի կարիքներին:
4. D վիտամինի պակաս
Վիտամին D-ի պակասը կարող է դառնալ ոչ միայն հոգնածության, այլ նույնիսկ դեպրեսիայի պատճառ: Այս վիտամինը անրհաժեշտ է մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջին` ներառյալ ուղեղի բջիջների աշխատանքի կարգավորմանը:
5. Մագնեզիումի պակաս
Մեր օրգանիզմում սահմանափակ քանակի մագնեզիում կա, որն անհրաժեշտ է մկանների, ոսկորների աճին և ամրությանը: Դրա պակասը կարող է դառնալ անքնության, հոգնածության, մկանային և հոդային ցավերի, լարվածության և բարձր արյան ճնշման պատճառ:
6. Նստակյացություն և քնի պակաս
Նստակյաց վիճակը, որքան էլ զարմանալի է, բերում է հոգնածության և տրամադրության անկման: Պետք է շատ շարժվել: