6-ամյա երեխան 3 ժամ մնացել է ավազի տակ (Տեսանյութ)
15/07/2013 18:03

6-ամյա երեխան 3 ժամ մնացել է ավազի տակ (Տեսանյութ)

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում 6-ամյա երեխան Միչիգան լճի ափին ընկել է փոսի մեջ և ծածկվել 3 մետր ավազե շերտով:

Topnews.ru-ի փոխանցմամբ, ծնողները փորձել են դուրս հանել երեխային, սակայն ապարդյուն: Մինչև փրկարարների ժամանումը երեխան փոսի մեջ է գտնվել 3 ժամ շարունակ:

25 փրկարարներ փորելով դուրս են բերել երեխային, ով ի զարմանս բոլորի, ողջ է եղել:

Նշվում է, որ երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:

6-ամյա երեխան 3 ժամ մնացել է ավազի տակ (Տեսանյութ)