.jpg)
Կրասնոդարում դատապարտվել է «օրենքով գող» Վադիկ Կրասնոդարսկին
Վաղը ուժի մեջ է մտնում դատարանի մեղադրական որոշումը 45-ամյա «օրենքով գող» Վադիմ Իվանենկոյի` Վադիկ Կրասնոդարսկիի դեմ:
Դատարանը «օրենքով գողին» մեղավոր է ճանաչել թմրանյութերի անօրինական պահպանման համար և դատապարտել 1.5 տարվա ազատազրկման`ընդհանուր ռեժիմի բանտում պատիժը կրելու պայմանով:
Այս դատվածությունը Կրասնոդարկսիի արդեն 9-րդ դատվածությունն է:
Իվանենկոն ոստիկանության կողմից ձերբակալվել էր Գորյաչի Կլյուչ քաղաքում`մայիսի 19-ին և անձնական զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է 17 գրամ մարիհունա:
Վադիկը ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և համաձայնվել է համագործակցել հետաքննության հետ:
Վադիկը «օրենքով գող» է կարգվել 2008 թ.-ին հեռակա կարգով, քանի որ այդ օրերին կալանավայրում պատիժ էր կրում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածով:
Իվանենկոն իր կնքահոր` Դեդ Հասանի կլանի ակտիվ մասնակիցն է: Վերջին սկանդալային միջադեպը, որ կապված է Կրասնոդարսկի անվան հետ դա «օրենքով գող» հայր և որդի Էդիկ և Սերգեյ Ասատրյանների, Գուրամ Չիխլաձեի և Ռոմիկ Ջաֆարովի ծեծի կազմակերպումն էր:
Իվանենկոն, ով աչքի է ընկնում իր ֆիզիկական ուժով անձամբ մասնակցել է ծեծկռտուքին, որը հետագա սխոդկաների ընթացքում դատապարտվել է և գողերը Ասատրյաններին ծեծելը համարել են անօրինական և քննադատելի:
Վադիկը «օրենքով գողերից» այդպիսի նախազգուշացումներ ստանալուց հետո աստիճանաբար դուրս է մղվել Դեդ Հասանի կլանում որոշիչ ձայնից և կլանի գործերին մասնակցությունից: