Նույն ջուրը երկու անգամ մի եռացրեք. Հետազոտություն
15/07/2013 18:41

Նույն ջուրը երկու անգամ մի եռացրեք. Հետազոտություն

Մարդու օրգանիզմը բաղկացած է 80% ջրից, որի հետևանքով անհրաժեշտ է օգտագործել միայն մաքուր ու պաշտպանված ջուր:

Երբ եռացնում ենք այն, փոխվում է համը և դառնում է անհամ, նույնիսկ թեյն ու սուրճը նման ջրով եփելիս, համային հատկությունն ավելի լավը չի դառնում:

Ջուրը պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք առաջանում են քլորով մաքրելուց հետո: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ եռացնելուց հետո ծանր մետաղները չեն անհետանում, իսկ քլորի որոշ մասը միանում է այլ տարրերի հետ և վերածվում վնասակար նյութերի:

Ջրի կրկնակի եռման ընթացքում օրգանիզմի համար վտանգավոր նյութերի քանակը մեծանում է, իսկ օգտակար թթվածնային միացությունները՝ նվազում:

Հետևաբար, մեկ անգամից ավել չի կարելի եռացնել և օգտագործել այն, եթե ցանկանում ենք առողջ և կենսուրախ լինել:

Նույն ջուրը երկու անգամ մի եռացրեք. Հետազոտություն