Շոգ է լինելու. +35 աստիճան
15/07/2013 09:54

Շոգ է լինելու. +35 աստիճան

Այսօր շրջանների մեծ մասում տեղումները հետզհետե կդադարեն, թույլ անձրևի հավանականություն կա հյուսիսային կեսում, այն էլ` տեղ-տեղ: Հարավային շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:
Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:  

Կդիտվի առանց էական տեղումների եղանակ, հնարավոր է քամի 10-12մ/վրկ:

Գիշերը +19+21, ցերեկը +33+35, երեկոյան +26+28:

Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, սովորականից շատ ջուր խմել:

 

Շոգ է լինելու. +35 աստիճան