«Թուրքական զորավարժությունը դատախազի հայտարարությանը կապելը միամտություն է»
16/07/2013 18:36

«Թուրքական զորավարժությունը դատախազի հայտարարությանը կապելը միամտություն է»

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությամբ փաստացի սկիզբ դրվեց հայոց ցեղասպանության իրավական փոխհատուցման խնդրին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա խոսքով` այն սառը ցնցուղ էր թուրքական իշխանությունների համար, և եթե շատ կարևոր ու սպասելի էր մեզ համար, ապա թուրքերի համար շատ ասնպասելի էր:

«Դրա պատճառով էլ միայն 8 օր անց Թուրքիայի իշխանությունների կողմից տրվեց պատասխան, որը ոչինչ չասող ուղերձ էր»,- ասաց Ա. Իսպիրյանը:

Նրա խոսքով` հնարավոր է, շատ երկար ժամանակ պահանջվի, որ Հայոց ցեղասպանություն տերմինը չճանաչած պետությունները ճանաչեն այն, սակայն առաջնայինը այս հարցում իրավական կողմն է:

Անդրադառնալով թուրքական զորավարժություններին, թուրքագետը հավաստիացրեց, որ այն չի արվել հայերի վախեցնելու համար և առնվազն միամտություն է այն կապել Ա. Հովսեփյանի հայտարարության հետ: 

«Թուրքական զորավարժությունը դատախազի հայտարարությանը կապելը միամտություն է»