Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցուն. Նա բրոնզե մեդալակիր է
16/07/2013 18:22

Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցուն. Նա բրոնզե մեդալակիր է

Կազանում ընթացող համաշխարհային 27-րդ Ունիվերսիադայում այսօր հունահռոմեական ոճի ըմբիշ, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն արժանացավ բրոնզե մեդալի` վճռորոշ գոտեմարտում 4:0 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Էլվին Մուրսալիևի նկատմամբ:

Հիշեցնենք, որ այս մարզաձևում 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն այսօր ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովի հետ:

Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցուն. Նա բրոնզե մեդալակիր է