Արթուր Ալեքսանյանը` արծաթե մեդալակիր
16/07/2013 20:13

Արթուր Ալեքսանյանը` արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Կազանում ընթացող համաշխարհային 27-րդ ունիվերսիադայում հռչակվեց փոխչեմպիոն: Ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզիկը 0:5 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովին և արժանացավ արծաթե մեդալի:

Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալ է նվաճել Արսեն Ջուլֆալակյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 74 կգ քաշային կարգ):

Արթուր Ալեքսանյանը` արծաթե մեդալակիր