.jpg)
ԵՄ-ն ստեղծում է տվյալների պաշտպանության ուժեղ և միասնական կանոններ
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը նախօրեին հայտարարեց, որ Եվրոպական միության և ԱՄՆ-ի միջև նվազել է վստահության մակարդակը՝ կապված ԱՄՆ-ի կողմից լրտեսության սկանդալի հետ:
ԱՄՆ-ի՝ PRISM և Անգլիայի՝ TEMPORA լրտեսման ծրագրերը վկայակոչելով՝ Ռեդինգը նշել է, որ այժմ կարևոր խնդիր է դարձել կորսված վստահության վերականգնումը:
ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատարն ավելացրել է. «Ես վստահ եմ, որ մեր ամերիկյան գործընկերները հասկացել են, թե որքան կաևոր է անդրատլանտյան դաշտը՝ տվյալների պաշտպանության համար»:
Ռեդինգը հավելել է, որ Եվրոպայի համար անձնական տվյալների պաշտպանությունը համարվում է մարդկանց հիմնարար իրավունք և հույս հայտնել, որ ԵՄ անդամ երկրները և եվրոպական խորհրդարանն արագացված կարգով կընդունեն Եվրոպական հանձնաժողովի մշակած առաջարկությունները:
Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծել ԵՄ տվյալների պաշտպանության ուժեղ և միասնական կանոններ: