.jpg)
100 000 եվրո մրցանակ՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հիմնավորման համար
Մեծ Բրիտանիայի «Տնտեսական հարցերով ինստիտուտ» կազմակերպությունն առաջարկում է 100 000 եվրո մրցանակ նրան, ով առավել ճշգրիտ բացատրություն կտա հարցին, թե ինչո՞ւ Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը:
Ծրագրի տնօրեն Ֆիլիպ Բուսն ասում է, որ այս քայլն անհրաժեշտ է՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի հանրության մոտ ԵՄ անդամակցության նկատմամբ բացասական վերաբերմունքին և Եվրամիության կանոնակարգերի վնասակար ազդեցության:
«Մենք պետք է տանք լուրջ հիմնավորում, թե ինչպես կարող է Մեծ Բրիտանիան ունենալ ազատ ու բարգավաճ տնտեսություն ՝ԵՄ-ից դուրս»,- ասել է ծրագրի ղեկավարը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է: