Արքայական ընտանիքը հույս ունի, որ Քեյթի և Վիլյամի երեխան այս շաբաթ կծնվի
16/07/2013 19:25

Արքայական ընտանիքը հույս ունի, որ Քեյթի և Վիլյամի երեխան այս շաբաթ կծնվի

Քորնուելի դքսուհի Կամիլլան ասել է, որ արքայական ընտանիքը հույս ունի, որ Քեմբրիջի դուսք և դքսուհի Վիլյամի և Քեյթի երեխան կծնվի մինչև այս շաբաթվա վերջ:

Քեյթի և Վիլյամի երեխայի ծնունդը սպասվում էր մինչև հուլիսի կեսը: Երեխայի սեռի և անվան շուրջ ստեղծված շահարկումներn առավել հուզումնալից են դարձնում ապագա միապետի ծնունդը:

Քորնուելի մանկական հիվանդանոց այցի ժամանակ Կամիլլան նշել է, որ արքայական ընտանիքը ևս շատ անհամբեր է. «Մենք ևս չգիտենք ինչ է լինելու: Մենք բոլորս սպասում ենք հեռախոսի զանգին: Հույս ունեմ, որ շաբաթվա վերջում տղան կամ աղջիկը կծնվի»:

Նշենք, որ լրագրողները հուլիսի սկզբից արդեն Լոնդոնի հիվանդանոցի դիմաց ճամբար են հիմնել և անհամբեր սպասում են աշխարհին լավ լուր հայտնելուն: 

Արքայական ընտանիքը հույս ունի, որ Քեյթի և Վիլյամի երեխան այս շաբաթ կծնվի