.jpg)
LEGO-ի սիրահարը 4 կմ երկարությամբ երկաթգիծ է կառուցել (Տեսանյութ)
Դանիայի բնակիչներից մեկը կառուցել է աշխարհի ամենաերկար խաղալիք երկաթգիծը:
LEGO կոնստրուկցիաների 43-ամյա սիրահարն օգտագործել է 93 072 դետալ: Ռելսի երկարությունը 4 կմ է, խաղալիք գնացքը ճանապարհի սկզբից մինչև վերջ հասնելու համար երեք ժամ ճանապարհ է անցնում: Կոնստրուկցիայի համար ծախսվել է 50 հազար դոլար:
Երկաթգծի կառուցման համար պահանջվել է 18 ամիս: Գինեսի ռեկորդակիրը Կոպենհագենում խոշոր ընկերության ղեկավար է:
Դանիայի բնակիչն ասում է, որ մանկական կոնստրուկցիան նրա հիմնական հոբբին է: Նրա հավաքածուն գնահատվում է 125 հազար դոլար: