.jpg)
Մոուրինյո. «Մենք դիտում ենք կազմն ուժեղացնելու տարբերակներ»
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է իր թիմը նախապատրաստվում նոր մրցաշրջանին:
«Բոլորը կարծում են, որ մեր ակումբը միշտ ցանկանում է ձեռք բերել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին: Այո, մենք դիտում ենք կազմն ուժեղացնելու տարբերակներ և այդպես կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը, իսկ մինչ այժմ տարածված խոսակցությունները միայն ասեկոսեներ են:
Իմ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ես կարողանամ աշխատել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր արդեն թիմում են: Նրանք բոլորն ինձ վրա լավ տպավորություն են թողել: Հաջորդ մրցաշրջանում շատերը կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Մենք կոնկրետ խնդիր չունենք, պայքարելու ենք բոլոր մրցաշարերում և բոլոր մրցանակների համար»,- հայտարարել է Մոուրինյոն: