.jpg)
Նեֆրիտ բնական քարը բուժում է մեր օրգանիզմը
Դեռևս հին ժամանակներից մարդկությունը քարերին վերագրել է գերբնական ուժ, նաև օգտագործել ավանդական բժշկության մեջ: Նեֆրիտը նույնպես այն բնական քարերի շարքին է դասվում, որին տարբեր բուժիչ հատկություններ են վերագրել: Քարը տաք է, որի հետ շփումը հանգստացնում է մարդուն, վերացնում հոգնածությունը և սթրեսը: Մասնագետները խորհուրդ են տալիս միզասեռական հիվանդությունների դեպքում քարը դնել երիկամների հատվածում, այն ջեռակի պես տաքացնում է և աստիճանաբար վերացնում ցավը: Ստամոքսի ցավերի դեպքում ևս քարը պետք է դնել հիվանդ օրգանի վրա: Համարում են, որ նեֆրիտը կարգավորում է ճնշումը, լավացնում թոքերի, լյարդի, սրտի աշխատանքները, ամրացնում ոսկրերը և իմունիտետը, բարենպաստ ազդեցությունգործում տեսողության և լսողության վրա: Հին ժամանակներում նեֆրիտի օգնությամբ բուժում էին գլխացավերը, գլխապտույտը, ողնաշարի և հոդերի ցավերը: Քարի օգնությամբ չեզոքացնում էին թունավոր նյութերի ազդեցությունները:
Մերսող նեֆրիտե գլանիկները օգտագործվում են գլխացավի վերացման, զարկերակային ճնշման կարգավորման, սեռական պոտենցիայի բարձրացման, դեմքի կնճիռները հարթելու կոսմետիկ մերսման նպատակներով:
Նեֆրիտե բարձիկը չինական հայտնի հին բուժամիջոց է: Այն նեֆրիտից պատրաստված, փայլեցված շերտիկ է, որը երեսկարված է պինդ կտորով: Այն կարելի է դնել սովորական բարձի վրա և, հանգստանալու հետ մեկտեղ, պասսիվ մերսում է կատարվում, որի ընթացքում վերանում է մկանների լարվածությունը, անցնում է թիկունքի, ոտքերի ցավը, լավանում է ինքնազգացողությունը:
Եթե նեֆրիտն օգտագործվում է բուժման նպատակով, ապա ամիսը մեկ անգամ շերտիկները, գնդիկները, մերսիչները պետք է դնել ծովային աղի թունդ լուծույթի մեջ և թողնել մնա 30 րոպե: Կարելի է նաև շփել սպիրտով կամ օճառով լվալ, որից հետո եռացրած ջրով պարզաջրել:
Եվ որպեսզի նեֆրիտի ուժն ավելանա, լավ կլինի այն ագուցել արծաթե կամ պլատինե շրջանակով: