.jpg)
Հռոմի պապ. Շքեղ մեքենա վարելիս մտածեք՝ քանի՞ երեխա է մահանում սովից
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ն իր ամառային նստավայր՝ Գալդոլֆո ամրոց է ժամանել համեստ Ford Focus մեքենայով, որը շատ հեռու է իր նախորդների շքեղ մեքենաներից:
Պապն իր հանգիստը չի անցկացնելու շքեղ ամրոցում, այլ նախընտրում է Հռոմի համեստ հարմարությունները:


Նշենք, որ Ֆրանցիսկոս 1-ինն անցյալ շաբաթ կրոնական գործիչներին կոչ էր արել առավել մեծ խնայողություններ կատարել: «Ես ցավում եմ, երբ տեսնում եմ քահանային՝ վերջին մոդելի մեքենայով: Դուք չեք կարող այդպես վարվել: Մեքենան անհրաժեշտ է մեծ աշխատանքի կատարման համար, բայց խնդրում եմ, ընտրեք առավել համեստ մեքենաներ: Եթե ցանկանում եք առավել շքեղ մեքենա, մի պահ մտածեք, թե որքան երեխաներ են աշխարհում մահանում քաղցից»,- ասել էր Հռոմի պապը:
Կոլումբիայի քահանան անմիջապես արձագանքել էր Պապի հայտարարությանը և հայտնել, որ վաճառում է իր սպիտակ Mercedes-Benz E200-ը, որն իրեն նվիրել էին իր 4 եղբայրները:
Նշվում է, որ Ford Focus-ի սկզբնական արժեքը ընդամենը 16 000 դոլար է: