ՓՊ նախագահ. Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը բարբարոսություն է
16/07/2013 13:56

ՓՊ նախագահ. Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը բարբարոսություն է

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը բարբարոսություն որակեց Նոր Մոսկվայում վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը:

Aysor.am-ի հարցին` իրավունք ունեի՞ն Հ. Հարությունյանին հանել դեղորայքային քնից, դատավարության ընթացքում կանացի խալաթով ճաղավանդակի մեջ պահել և լուսանկարել, նա ասաց. «Ոչ, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, սակայն նրանք կարող են դա պատճառաբանել նրանով, որ նրա հագին այլ հագուստ չի եղել: ՌԴ դատաիրավական համակարգը ամենավատ համակարգերից է աշխարհում»,- ասաց նա:

Սահակյանն ասաց, որ իրենք պատրաստ են աջակցել Հ. Հարությունյանին՝ ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում:

Ռ. Սահակյանը նշեց, որ ինքը մանրամասն չի ուսումնասիրել վթարի տեսագրությունը և չի կարող մեկնաբանել այն:

Նշենք, որ այսօր երկու ամիս ժամկետով կալանավորել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի ենթադրյալ մեղավորն է:

Նախորդող հրապարակում` «Նոր Մոսկվայում» վթարի մեղադրյալին 2 փաստաբան են տրամադրել

Ինչպե՞ս է դա եղել. Մոսկովյան վթարի տեսագրությունը (Տեսանյութ)

 

ՓՊ նախագահ. Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը բարբարոսություն է