.jpg)
16/07/2013 19:32
Հայ սամբիստները Կազանից կբերեն ևս 2 մեդալ
Համաշխարհային 27-րդ ունիվերսիադայի սամբոյի մրցումների վերջին օրը հայ սամբիստներ Մհեր Կարապետյանն (82կգ) ու Հակոբ Առաքելյանը (100կգ) նվաճել են բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճել էր Սպարտակիադայի չեմպիոնի տիտղոսը: