Դոմինիկ Ստրոս Կանն աշխատանքի է անցնում Ռուսաստանում
16/07/2013 20:20

Դոմինիկ Ստրոս Կանն աշխատանքի է անցնում Ռուսաստանում

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը, ով ազատվեց աշխատանքից սեքսուալ սկանդալից հետո, վերադառնում է ֆինանսական աշխարհ՝ այս անգամ Ռուսաստանում:

Ռուսաստանի պետական նավթային «Ռոսնեվտ» ընկերությունը բարձր պաշտոն է առաջարկել Ստրոս Կանին՝ Ռուսաստանի Տարածաշրջանային զարգացման բանկում:

New York Times-ի հաղորդմամբ՝ սա առաջին նշանակալի աշխատանքի հավերն է ֆրանսիացի տնտեսագետ և քաղաքական գործիչ Ստրոս Կանին՝ նրա անվան հետ կապված սկանդալից հետո:

Նշվում է, որ Ռուսաստանի կառավարության անդամների բիզնեսները հաճախ են ղեկավարվում արևմտյան մասնագետների կողմից, որոնց վճարում են առատաձեռնորեն: 

Դոմինիկ Ստրոս Կանն աշխատանքի է անցնում Ռուսաստանում