Հալեպի Համալսարանը զրկել է Էրդողանին պատվավոր դոկտորի կոչումից
17/07/2013 14:03

Հալեպի Համալսարանը զրկել է Էրդողանին պատվավոր դոկտորի կոչումից

Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զրկել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:

Համալսարանից նշել են, որ դրա պատճառը Էրդողանի աջակցությունն է սիրիացի ապստամբներին և վերաբերմունքը` թուրք ցուցարարների նկատմամբ:

Սիրիական «SANA» գործակալությունը գրել է, որ պատճառը Էրդողանի «դավերն են Սիրիայի ժողովրդի դեմ»:

Հալեպի համալսարանի դեկան Խուդուր Օրֆալին ասել է, որ այդ որոշումը նաև «համերաշխության ուղերձ է՝ բարեկամ թուրք ժողովրդին, որը մերժում է Էրդողանի թշնամական քաղաքականությունը»:  

Հալեպի Համալսարանը զրկել է Էրդողանին պատվավոր դոկտորի կոչումից