Ա.Աբրահամյանը աջակցություն կցուցաբերի զոհվածների և վիրավորների ընտանիքներին
17/07/2013 19:53

Ա.Աբրահամյանը աջակցություն կցուցաբերի զոհվածների և վիրավորների ընտանիքներին

Ռուսաստանի հայերի միությունը տարածել է հայտարարություն, որով իր ցավակցությունն է հայտնում Ռուսաստանում խոշոր ավտովթարի հետևանքվ 18 մարդու մահվան կապակցությամբ, ցավակցում նրանց ընտանիքներին, մեղձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին զոհվածների և վիրավորների ընտանիքներին, ինչպես դա մշտապես իրականացվել է ՌՀՄ կողմից աղետների և դժբախտ պատահարների դեպքում:

Ինչպես արդեն ՀՀ լրատվամիջոցներին տեղեկացվել էր, Ռուսաստանի հայերի միությունը ավտովթարի պատճառ դարձած վարորդի գործի կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ հանդիպել է շահագրգիռ անձանց, պետական համակարգի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, բեռնատար մեքենայի սեփականատեր ընկերության պատասխանատուների, ավտովթարից տուժածների, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ` նպատակ հետապնդելով նվազեցնել թեժացած կրքերը, կանխել դրանք ազգամիջյան հարաբերությունների հարթություն տեղափոխելու փորձերը:

Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ծառայությունը առաջին իսկ օրվանից գտնվում է աշխատանքային շփումների մեջ ՌԴ քնչական և դատական մարմինների և գործող դատապաշտպանների խմբի հետ, այն հաշվով, որպեսզի դատական գործընթացը անցկացվի ՌԴ օրենքների տառին և ոգուն համապատասխան, պահպանելով ՌԴ օրենսդրության պահանջները, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային նորմերն ու մարդկային արժանապատվության սկզբունքները»,- ասված է ՌՀՄ հաղորդագրության մեջ: 

Ա.Աբրահամյանը աջակցություն կցուցաբերի զոհվածների և վիրավորների ընտանիքներին